Սոչիում պատմել են, որ ջրաշխարհները պատրաստ են բացվել
Սոչիում ջրաշխարհները, որոնք ավելի վաղ դիմել Էին Կուբանի իշխանություններին, խնդրելով իրենց թույլ տալ աշխատել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ պատրաստ են բացվել հուլիսի 18-ից կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները հանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ջրաշխարհների եւ ջրաժամանցային համալիրների ղեկավարները Սոչիում ավելի վաղ դիմել Էին նահանգապետ Բենիամին Կոնդրատեւին՝ խնդրելով իրենց թույլ տալ աշխատել «Ռոսպոտրեբնադզոր»-ի պահանջները պահպանելու պայմանով: Հուլիսի 16-ին Կուբանի իշխանությունները հայտարարել են ակվապարկերի եւ բացօթյա ատրակցիոնների աշխատանքի սահմանափակումները հանելու մասին:
«Մենք ուրախ եւ շնորհակալ ենք բոլորից, ովքեր քննարկել են մեր դիմումը: Մենք երկար ենք սպասել այս տարեշրջանում բացվելու օրվան, մենք պատրաստ ենք հայտարարված ամսաթվից հետո բացվել երկու օրվա ընթացքում»,-ՌԻԱ Նովոստին պատմել Է «Փարոս» ջրաշխարհի ֆինանսական տնօրեն Գալինա Վանինան:
Նա նշել Է, որ տոմսերի վաճառքկ կսկսվի առաջիկա օրերին:
Նրա խոսքով` մնացած տարեշրջանի համար, մոտավորապես մինչեւ սեպտեմբերի վերջը, կանխատեսումներ անել չի կարելի, քանի որ մնում են եւս մի շարք սահմանափակումներ:
«Ծովաստղ» ջրաշխարհում նույնպես պարզաբանել են, որ բեռնվածության եւ աշխատանքի վերաբերյալ կանխատեսումներ չի կարելի անել: Սովորաբար այն աշխատանքը դադարեցնում Է սեպտեմբերի երկրորդ կեսին, երբ եղանակը վատանում Է:
«Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ հուլիսի 18-ից կկարողանանք աշխատել: Մենք պատրաստ են բացվել»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է «Ծովաստղ» ջրաշխարհի փոխտնօրեն Մալաչիլավ Մալաչիլաեւը:
«Ամֆիբիուս» ջրաշխարհն իր Instagram-ում նույնպես իր այցելուներին հրավիրում Է հուլիսի 18-ից:
Կարծիքներ