Կավանին «Բենֆիկայում» կստանա 8 միլիոն եվրո
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին երեք տարվա պայմանագիր կկնքի Լիսաբոնի «Բենֆիկայի» հետ, հաղորդում է AS-ը։ 33-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 8 միլիոն եվրո։
ՊՍԺ-ում Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը ստանում էր տարեկան 12 միլիոն եվրո։
Ֆրանսիայի անցած առաջնությունում Կավանին մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ։
Հունիսի 30-ին ավարտվել էր նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, եւ Կավանին այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Կարծիքներ