Լավրովն ասել է, թե ինչ է նշանակում ապաազգայնականացումն Ուկրաինայում
«Ապաազգայնականացումը մեր բացարձակ պահանջն է։ Այն նախատեսում է վերացնել ոչ միայն նացիստական գաղափարախոսությունն ու գործելակերպը խրախուսող օրենքները, այլև ցանկացած օրենսդրություն, որը խտրականություն է կիրառում ռուսախոս բնակչության և ռուսախոս բնակչության բոլոր իրավունքների նկատմամբ»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչները հանդես են գալիս երկրից էթնիկ ռուսների արտաքսման օգտին։
«Ուկրաինայից ռուսներին վտարելու գաղափարը՝ ապառուսիֆիկացումը, որը նշանակում է, որ էթնիկ ռուսները չպետք է ունենան ո՛չ իրենց ինքնությունը, ո՛չ լեզուն, ոչ էլ պատմությունն Ուկրաինայում, դեռևս զբաղեցնում է այս երկրի քաղաքական գործիչների մտքերը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Կարծիքներ