ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է ՀՕՊ զորամաս

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է ՀՕՊ զորամաս

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 28-ին այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցվել է ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի ապահովման օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջել է զորամասի տարածքում, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել զինծառայողներին գալիք ամանորի կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում