Կանադան կշարունակի ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը մինչև 2026 թվականը
Կանադացի հրահանգիչները կշարունակեն ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը մինչև 2026 թվականը, այլ ոչ թե մինչև 2025 թվականը, ինչպես նախապես ծրագրված էր: Այս մասին ասված է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Կիեւ չհայտարարված այցի արդյունքներով մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Operation Unifier գործողությունը կերկարաձգվի մինչև 2026 թվականը», - նշվում է փաստաթղթում։ Այս գործողության շրջանակներում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կանադացի հրահանգիչները 2015 թվականից ի վեր արդեն վերապատրաստել են ավելի քան 36,000 ուկրաինացի զինվորների և սպաների:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Նա Ուկրաինա է ժամանել իր տեղակալ, ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդի ուղեկցությամբ։
Կարծիքներ