Չեխիայում կբարձրացնեն բուժաշխատողների եւ ուսուցիչների աշխատավարձերը՝ սառեցնելով պաշտոնյաներինը

Չեխիայում կբարձրացնեն բուժաշխատողների եւ ուսուցիչների աշխատավարձերը՝ սառեցնելով պաշտոնյաներինը

Չեխիայի կառավարությունը չորեքշաբթի որոշել է մեկ տարով սառեցնել պետության, նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ պաշտոնյաների աշխատավարձերը՝ միաժամանակ ավելացնելով բժիշկների, ուսուցիչների եւ բուհերի դասախոսների, սոցիալական աշխատողների, զինծառայողների, ոստիկանների եւ հրշեջների աշխատավարձերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան։

«Կառավարությունը որոշում է կայացրել հունվարի 1-ից մեկ տարով սառեցնել պետության, նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց աշխատավարձերը։ Միեւնույն ժամանակ կբարձրացվեն բժիշկների, սոցիալական աշխատողների, մանկավարժների եւ զինծառայողների աշխատավարձերը», - նշել է Ֆիալան։

Բժիշկների, ուսուցիչների եւ սոցիալական աշխատողների աշխատավարձերը կբարձրացվեն 2-6 տոկոսով։ Հրշեջների, ոստիկանների եւ զինվորականների ամսական աշխատավարձը կավելանա 700 կրոնով (մոտ 27 եվրո): Նախարարների կաբինետի որոշումը պետք է հաստատի խորհրդարանը, որի պատգամավորների աշխատավարձերը 2022 թվականին նույնպես պետք է սառեցվեն։

Միաժամանակ Պետական մարմինների եւ կազմակերպությունների արհմիությունը դատապարտել է կառավարության իր անդամների աշխատավարձերը սառեցնելու որոշումը։ Այն կառնչվի, ըստ արհմիության ղեկավարների, տասնյակ հազարավոր պետական ծառայողների եւ քաղաքապետարանների աշխատակիցների։ Երկրում ինֆլյացիայի արագացող աճի եւ մանրածախ գների սրընթաց աճի պայմաններում նրանց իրական եկամուտները լրջորեն կնվազեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում