Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են փոխարինել մարմնամարզության մրցավարներին
Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են փոխարինել մարմնամարզության մրցավարներին: Այսպիսի հայտարարություն է տարածել մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIG) նախագահ Մորինարի Վատանաբեն: Հայտնում է ՀԱՕԿ-ը։
3D համակարգն արդեն օգտագործվում է FIG-ի որոշ միջոցառումների ժամանակ՝ որպես մրցավարի օգնական: Նման տեխնոլոգիաները մասնակիցների համար կապահովեն հավասար պայմաններ և արդար մրցավարություն:
Համակարգն արդեն կիրառվում է մարմնամարզության հինգ մրցաձևում:
Տեխնոլոգիական այս զարգացումը թափանցիկություն կապահովի միավորների հարցում։ Բացի դրանից՝ մարզիկները կկարողանան իրենց գործողություններին հետևել պարապմունքների ժամանակ, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ նախապատրաստվել մեկնարկներին։
FIG նախագահը նաև նշել է, որ նման նորամուծությունները հատկապես արդիական են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Դրանց օգնությամբ հնարավոր է առցանց մրցումներ անցկացնել աշխարհի տարբեր երկրներում և տարածաշրջաններում։
Կարծիքներ