Էլ ի՞նչ եք ուզում, ժողովուրդ, ասվեց, արվեց, իրոք արժանի ա․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ կանայք

Էլ ի՞նչ եք ուզում, ժողովուրդ, ասվեց, արվեց, իրոք արժանի ա․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ կանայք

Քարոզարշավի հերթական օրն է ընթանոփւմ: Այսօր տեղի է ունենումԵրևանի փոխքաղաքապետ, ՔՊ նախընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ։

Բնակիչները բարձրացրել են տրանսպորտի հարցը, մասնավորապես՝ 44 համարի երթուղին հանվել է դեպի Շենգավիթ վարչական շրջան, ինչի հետևանքով տեղաշարժի խնդիր է առաջացել։ 

Ավինյանն արձագանքել է, որ 48 համարի ավտոբուսի երթուղին գուցե երկարացվի՝ այնպես կազմակերպվի, որ այն նաև տվյալ բնակիչներին սպասարկի։

«Կփորձենք դա անել, իսկ եթե ոչ, ապա մինչև տարեվերջ, երբ միասնական տոմսային համակարգը ներդրվի, ավտոբուսից ավտոբուս տեղափոխվելիս կրկնակի չեք գանձվելու։ Սա է տրամաբանությունը։ Նախկինում ունեինք շատ «Գազել»-ներ և շատ գծեր, ամեն մի տեղից մեկ այլ տեղ հնարավոր էր գնալ, հիմա ավելի տարողունակ ավտոբուսներ են, գծերը քիչ են։ Մինչև տարեվերջ, խոստանում եմ, այդ հարցը կլուծենք»,-ասել է Ավինյանը։ 

Կարճ ժամանակ անց շրջանի այլ բանկիչների կողմից նույնպես բարձրացվելէ ավտոբուսների հարցը, Ավինյանը կապվել է տրանսպորտի հարցով պատասխանատու պաշտոնյան, քաղաքապետի թեկնածուն հետաքրքրվել է՝ կարո՞ղ եք «48» համարի ավտոբուսի երթուղին երկարացնել մինչև «Անկախ մայլան»», ինչին ի պատասխան դրական պատասխան է տրվել։

«Երբվանի՞ց կկարողանաք, քանի որ ժողովուրդը տեղում ինձնից պահանջում է»,-հետաքրքրվել ՝է Ավինյանն ու հեռախոսազրույցից հետո հայտնել՝ երկու օր ժամկետ է առաջարկվել, սակայն իր կողմից խոստանում է՝ մեկ շաբաթից խնդիրը կկարգավորվի։

«Էլ ի՞նչ եք ուզում, ժողովուրդ, ասվեց, արվեց, տեղում հարցը կարգավորվեց, գոհ ու շնորհակալ ենք, իրոք որ՝ արժանի ա»,-արձագանքել են հեռախոսազրույցին ներկա բնակիչ կանայք։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում