Իրանն ունի Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունը հաստատող փաստաթղթեր. Խաթիբզադե

Իրանն ունի Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունը հաստատող փաստաթղթեր. Խաթիբզադե

Իրանն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ահաբեկչական խմբավորումներ են տեղափոխվել Ադրբեջանի Հանրապետություն: Այս մասին Իրանի ազգային ռադիոյի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Նրա խոսքով՝ Իրանը նույնիսկ ձեռք է բերել նրանց խոսակցությունների ձայնագրությունները:

«Մենք ադրբեջանական կողմին ասել ենք, որ դա անընդունելի է, և նրանց բարձրաստիճան պաշտոնյաները խոստացել են հաշվի առնել մեր մտահոգությունները»,- նշել է Խաթիբզադեն։

Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանն ու Ռուսաստանն օգնեցին առաջ մղել բանակցությունները պատերազմող կողմերի միջև:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում