ԵԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կատարած աշխատանքի համար
ԵԱՀԿ-ն շնորհակալ է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում կարգավորման շուրջ Մինսկի խմբի աշխատանքներին մասնակցելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք քննարկել ենք Մինսկի խմբի և նրա համանախագահների աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին իր աշխատանքը շարունակելու համար և հուսով ենք, որ նրա աշխատանքը և մասնակցությունը կշարունակվեն: Կարծում ենք, որ սա լավ հարթակ է դիրքորոշումների մերձեցման, խաղաղության հասնելու համար»,- ասել է նա։
Կարծիքներ