Կոսովոյում դպրոցական ավտոբուսի գնդակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել
Կոսովոյում դպրոցական ավտոբուսի գնդակոծության հետևանքով զոհվել են երկու երեխա և մեկ մեծահասակ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սերբիայի ազգային հեռուստատեսությանը ։
Գլոչանե գյուղում անհայտ անձինք կրակ են բացել ուսանողների տեղափոխող ավտոբուսի վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է երկու ուսանող և ավտոբուսի վարորդը։
Միջադեպի զոհերի ստույգ թիվը հայտնի չէ։ Ոստիկանությունը հաստատել է հարձակումը։
Սերբական հեռուստատեսության տվյալներով՝ դեպքի վայր են մեկնել քննիչները։
Կարծիքներ