Եգիպտոսում քահանա է սպանվել

Եգիպտոսում քահանա է սպանվել

Հինգշաբթի երեկոյան անհայտ անձը դանակով հարձակվել է Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայում, ղպտի (քրիստոնեական) Աստվածածին և Սուրբ Պողոս առաքյալ եկեղեցու  Արսանիոս արքեպիսկոպոս Վադիդի վրա։ Քահանան սպանվել է։

Ըստ «Աշ-Շուրուկ» տեղեկատվական պորտալի տվյալների, անհայտ տղամարդը մոտեցել է հոգևորականին, երբ նա մի խումբ երիտասարդների հետ էքսկուրսիայից հետո վերադառնում էր ավտոբուս և դանակով հարձակվել է նրա վրա: Ականատեսների վկայությամբ՝ նա փորձել է հարձակվել նաև ավտոբուսի վարորդի վրա, որը վազել է օգնելու, սակայն տղամարդուն հաջողվել է բռնել իրավախախտին և պահել մինչև ոստիկանների ժամանումը։

Քահանան ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում։ Ականատեսների վկայությամբ՝ նա նախկինում սպառնալիքներ էր ստացել։ Միաժամանակ դեպքի ականատեսները պնդում են, որ հարձակվողը հոգեպես անհավասարակշիռ է եղել։

55-ամյա հոգեւորական Արսանիոս Վադիդը 20 տարի եղել է տաճարի առաջնորդը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում