Պարտվել ենք, բայց առաջընթաց կա. կանանց ընտրանու մարզիչ
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն առաջընթաց է նկատում ընտրանու խաղում:
«Հանդիպումը ծանր ստացվեց` հատկապես Նորվեգիայից կրած պարտությունից հետո (Հայաստանի ընտրանին պարտվել էր 0:10 հաշվով.-հեղ.): Պարտվել ենք, բայց առաջընթաց կա առաջին և երկրորդ խաղերի միջև»,-խաղից հետո ասել է գլխավոր մարզիչը:
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց աշխարհի առաջնության ընտրական փուլում: Երևանի Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Լեհաստանի թիմին: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով:
Ավելի վաղ` սեպտեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը գերխոշոր` 0:10 հաշվով զիջել էր Նորվեգիայի ընտրանուն:
Կարծիքներ