Չեխիայի հավաքականի հետ խաղում Պորտուգալիայի ընտրանին կամային հաղթանակ տոնեց
Եվրո-2024-ի խմբային փուլի օրվա վերջին խաղում մրցեցին Պորտուգալիայի և Չեխիայի հավաքականները։
Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաշ Պրովոդը 62-րդ րոպեին առաջ մղեց իր ընտրանուն, սակայն 5 րոպե անց Ռոբին Գրանաչի ինքնագոլի շնորհիվ հաշիվը հավասարվեց՝ 1:1:
Խաղավերջում՝ մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին, Ֆրանսիշկու Կոնսեյսաուն հաղթանակ պարգևեց իր թիմին՝ 2։1։
Կարծիքներ