Վրաստան-Հայաստան սահմանային գոտում գրանցվել է երկրաշարժ
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:45-ին, (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան:
Կարծիքներ