Մեսրոպ Առաքելյանը հոլանդացի պրոթեզաբանի հետ քննարկել է ժամանակակից պրոթեզավորմանն առնչվող հարցեր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմի մասնակիցներին պրոթեզավորման գործընթացի շրջանակում Զինվորի տանը հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթի հետ քննարկեցինք ժամանակակից պրոթեզավորմանն առնչվող մի շարք հարցեր ու տարբերակներ, որոնք հնարավորություն կտան պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին ապահովել գերժամանակակից և հարմարավետ պրոթեզներով: Սոցիալական պատասխանատվությունից զատ, կարևոր է նաև կրթության՝ որպես զարգացման գլխավոր գրավականի ամրագրումը։ Այդ համատեքստում քննարկեցինք նաև Հայաստանում ոլորտի մասնագետների որակավորման բարձրացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ աշխատանքների կարևորությունը»։
Կարծիքներ