Ժամը 12:00-ի դրությամբ հատուկ տարածքներ է տեղափոխվել 33 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում ժամը 12.00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ:
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ժամը 12:00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ և միջադեպեր չեն արձանագրվել:
Կարծիքներ