Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել:

Քիչ առաջ հայտնել էինք, որ Նոր Նորքի թաղապետարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Արթուր Չախոյանին ևս մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:

Քննչական կոմիտեի փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին: 

Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու: 

Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:   

Ծեծկռտուքի հետևանքով  միջադեպից հետո ձերբակալվել է վեց անձ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում