Խնդրում եմ բոլորին, ով ունի բեռնատար, բալգարկա, զոդման, կտրման ապարատներ, տարատեսակ գործիքներ. միացեք մեր հայրենակիցների խնդրանքը կատարելուն. Հակոբ Ճաղարյան

Խնդրում եմ բոլորին, ով ունի բեռնատար, բալգարկա, զոդման, կտրման ապարատներ, տարատեսակ գործիքներ. միացեք մեր հայրենակիցների խնդրանքը կատարելուն. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՐԱՏԱՊ

Էսօր երեկոյան Բերձորի մեր վստահելի ընկեր, մեր ուղարկած բոլոր բեռների համակարգող Գոռ Մանուկյանը զանգեց, և խնդրեց մի տասնյակ, կամ ավել բեռնատարներ հավաքագրենք, ցանկալի է գործիքներով զինված մասնագետների հետ միասին, որ կարողանան Բերձորի տների ու չօգտագործված շինանյութը տեղափոխեն մոտակա հայաբնակ, քարտեզով ԱՀ տարածքում ներառված գյուղեր:

Մարդիկ չեն ուզում լքել ԱՀ տարածքը, և ցանկանում են բնակարան սարքել մոտակա գյուղերում:

Ունեն ընդամենը 3 օր: Որովհետև Նոյեմբերի 30-ին մինչև ժ. 18.00 պետք է ազատեն քաղաքը:

Տնաշինության համար սա տասնյակներ անգամ ավելի էժան և արագ կարժենա, քան եղածը վառելն ու Հայաստանից, դեռևս անկանխատեսելի դժվարություններով նոր շինանյութ ստանալը:

Մենք, իհարկե, անմիջապես լծվել ենք խնդրի լուծմանը:

Բայց սա պետական կարգավորման խնդիր է: Եվ այն, ինչ մեզ կհաջողվի անել մեծ ճիգերի ու սեփական միջոցների հաշվին, պետությունն ի վիճակի է լուծել շատ արագ և անհամեմատ ավելի արդյունավետ:

Խնդրում եմ բոլորին, ով ունի բեռնատար, բալգարկա, զոդման, կտրման ապարատներ, տարատեսակ գործիքներ... միացեք մեր հայրենակիցների խնդրանքը կատարելուն:

Անձամբ ուժերիս ներածին չափ կֆինանսավորեմ գոնե 10 մեքենայի վառելանյութի, ու մարդկանց 2-3 օր ապրելու բոլոր ծախսերը:

Դիմում եմ բոլոր պետական ձեռնարկություններին և ոչ պետական շինարարական կազմակերպություններին` խնդրում եմ, միացեք այս նախաձեռնության իրականացմանը:

Հարցը մի քանի մեքենա շինանյութ տեղափոխելու մեջ չի, այլ մի հոծ զանգվածի Արցախը չլքելու մեջ է:

Սատարենք Բերձորցիներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում