Արագածոտնի մարզի Անտառուտ և Բյուրական բնակավայրերում շչակներ են գործարկվելու

Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում մայիսի 20-ի ժամը 10:00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նույն օրվա ժամը 11:00-ին այդ խորագրով ուսումնավարժանք է անցկացվելու նաև մարզի Անտառուտ բնակավայրում։
Ըստ աղբյուրի՝ գործարկվելու են նշված բնակավայրերի շչակները:
ՀՀ ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ այդ կապակցությամբ:
Կարծիքներ