Կորոնավիրուսի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին

Կորոնավիրուսի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով խմբաքանակի մի մասը, մասնավորապես՝ ձեռնոցներ, դիմակներ, թթվածին արտադրող, ինչպես նաև թթվածնային թողունակության սարքավորումներ, պաշտպանիչ հակահամաճարակային արտահագուստ, շնչառական սարքավորումներ, հատկացվել է Երևանի քաղաքապետարանին:
 

Թթվածին արտադրող և թթվածնային թողունակության սարքավորումները կտրամադրվեն «Երևանի քաղաքապետարանի սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ին, իսկ մյուս պարագաները՝ քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում