Կյանքից հեռացել է հայտնի ծաղրանկարիչ Արզոն

Կյանքից հեռացել է հայտնի ծաղրանկարիչ Արզոն՝ Արայիկ Օհանյանը։ Այս մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները։
Արզո Օհանյանը մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում, ուր մեկնել էր բուժման։
Նա 60 տարեկան էր։
Նշենք՝ Արզոն 1991–1993 թվականներին աշխատել է «Հայ գրող», 1994–1998 թվականներին՝ «Հայք», 1999 թվականից՝ «Հայկական ժամանակ» թերթերի խմբագրություններում։
Նկարազարդել և ձևավորել է Ա. Բաղոյանի «Հետո չես գտնի» (1991), Ջ. Արմսթրոնգի «Անմահական ջուր» (1992), Վրեժ Վարդունու «Լուսաթևիկ» (1992) և «Արևի ձնծաղիկը» (1997), Հովհաննես Սարոյանի «Հուշերի կապույտ հովտում» (1995), Ս. Հովհաննիսյանի «Գաղտնիքն էլ է... կին» (1997), Սերգեյ Գալոյանի «Սայթաքում գլաքարի վրայով» (2004), Արկադի Ավերչենկոյի և Միխայիլ Զոշչենկոյի «Ծիծաղի արքաները» (2004, ժող.), Արշալույս Ղազինյանի «XX դարի հարյուր նշանավոր հայերը» (ռուսերեն, 2006), Գ. Գարունի «Իմ Շաղատ» (2014) և այլ գրքեր։
Կարծիքներ