Սա նոր ցեղասպանություն է. Մել Գիպսոնը կոչ է արել պաշտպանել արցախցիներին

Սա նոր ցեղասպանություն է. Մել Գիպսոնը կոչ է արել պաշտպանել արցախցիներին

«Պատմությունը եղերեկանորեն կրկնվում է և մենք վերստին ականատես ենք լինում նոր ցեղասպանության․ հայերը, որոնք տասնամյակներ շարունակ զրկանքներ են կրել, այսօր կրկին կանգնած է էթնիկ զտումների և բռնի տեղահանության առաջ։ Այն նույն հայերը, որոնք ապրում են իրենց հայրենի բնօրրանում»։

Այս մասին իր տեսաուղերձում ասել է աշխարհահռչակ դերասան եւ ռեժիսոր Մել Գիպսոնը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական էթնիկ զտումների քաղաքականությանը։

Իր տեսաուղերձում հանրահայատ արտիստը կոչ է արել միջազգային հանրությանը և բոլոր երկրներին պատշաճ ուշադրություն դարձնել արցախահայության դեմ իրագործվող անմարդկային արշավին, հումանիտար միջանցք բացել արցախցիների համար և պաշտպանել նրանց անվտանգությունը և հումանիտար։

«Հայ ժողովրդին, որ շարունակում է տառապել, ասում եմ՝ սիրտ չկոտրես, Աստված քեզ հետ»,- եզրափակել է նա։  

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում