Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը

Իրանը դիվանագիտական նոտա է հղել Թուրքիային, Իրաքին, Քուվեյթին, ԱՄԷ-ին, Քաթարին և Բահրեյնին՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Ընդգծվել է, որ այն պետությունները, որոնք կդիմեն այդ քայլին, կհայտնվեն «կրակային գծում»:
Ըստ Reuters-ի՝ այս հայտարարությունների ֆոնին Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանով երկրի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի:
Չնայած իրանական կողմում տարածվող լուրերին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ոչ մի նոտա չի ստացել, սակայն չի բացառել, որ հաղորդագրությունը կարող էր փոխանցվել այլ ուղիներով։
Այս նախազգուշացումը հնչում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու ֆոնին, որտեղ կողմերը փոխանակվում են սպառնալից հայտարարություններով:
Կարծիքներ