Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ կատարված սպանությունը․ չորս անձ կալանավորվել է

Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։
Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային մի քանի տասնյակ կտրած-ծակած վնասվածքներ։ Դին ննջարանում էր՝ հատակին, որտեղ ամբողջությամբ արնանաման հետքեր էին։ Մարատ Սուվորովի բնակարնի դուռը բաց էր, տունը՝ խառնշտված։ 

Մարատ Սուվորովը զբաղվում էր թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով։ Դեպքի վայրում, մասնավորապես՝ տան նախասրահում թափված մետաղադրամներ կային։ Վարկած առաջ քաշվեց, որ սպանությունը կատարվել է բնակարանում եղած թանկարժեք մետաղադրամները հափշտակելու նպատակով։ ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը։

ՔՈԳՎ ԵՔՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկան, ոստիկանության կապիտան Հայկ Հակոբյանի խոսքով՝ առանձնապես ծանր հանցանքը կատարելու կասկածանքով իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնվեցին չորս անձինք։ Նախ, պարզել են, որ նրանցից Երևանի բնակիչներ 58-ամյա Վահրամ Ա․-ն և 35-ամյա Արամ Օ․-ն դեռևս 2024 թվականի ամռանը հափշտակված մետաղադրամներ են տվել Մարատ Սուվորովին՝ վաճառելու նպատակով։ Այս առթիվ նրանց միջև ձևավորվել է որոշակի հարաբերություններ, ինչի արդյունքում նրանք տեղեկացել են, որ Մարատ Սուվորովն իր մոտ մշտապես պահում է թանկարժեք մետաղադրամներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում