Զելենսկին Պրահայում հանդիպել է Չեխիայի նախագահի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պրահայում հանդիպում է անցկացրել Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Պավելին Ուկրաինային զենք մատակարարելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու համար։
Հուլիսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ընդհանուր անվտանգության և պաշտպանությունն ամրապնդելու գործում համագործակցության հարցերը։
Պետր Պավելը Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինան կարող է շարունակել ապավինել Չեխիայի աջակցությանը Ռուսաստանի դեմ մղվող պայքարում։
Նույն օրն ավելի վաղ Զելենսկին Սոֆիայում բանակցություններ էր վարել Բուլղարիայի ղեկավարության հետ։
Կարծիքներ