ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության իրազեկող միջոցառումներ է անցկացրել Լոռու ճամբարներում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության իրազեկող միջոցառումներ է անցկացրել Լոռու ճամբարներում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 28-ին, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նպատակով ուղղված ևս մեկ իրազեկող միջոցառում անցկացրեց, այս անգամ, Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան և «Ծիծեռնակ» ուսանողական ճամաբարներում։

Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը՝ նշելով, որ միջոցառմանը ներկա էին ՔՏՀԱ տեսչական մարմնի ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության, իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների, ինչպես նաև Լոռու տարածքային բաժինների մասնագետները։

«Վերջիններս ճամբարներում հանգստացող 7-13 տարեկան երեխաների համար հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկող և կանխարգելիչ միջոցառումներ իրականացրեցին։ Երեխաներն ու պատանիները սովորեցին հրդեհային անվտանգության կանոններն ու թե ինչ կանխարգելիչ գործողություններ են անհարժեշտ հրդեհի ժամանակ։ Քննարկվեցին նաև տարհանման ձևերն ու միջոցները,  կրակմարիչի հետ վարվելու կանոնները, անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների աղբյուրները արագ չեզոքացնելու գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուր՝ հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ երեխաների հարցրերին ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցների հանգամանալից ու սպառիչ պատասխաններով էլ  ավարտվել է իրազեկամն միջոցառումը, որի նպատակը հրդեհային անվտանգության կոնոններն ուսուցանելն ու  տեղեկացված սերունդ դաստիարակելն է եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում