Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստանի Չեննայ քաղաք՝ մասնակցելու Շախմատի համաշխարհային օլիմպիադային

Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստանի Չեննայ քաղաք՝ մասնակցելու Շախմատի համաշխարհային օլիմպիադային

Հայ շախմատիստները մեկնել են Հնդկաստանի Չեննայ քաղաք՝ մասնակցելու հուլիսի 28-ից օգոստոսի 10-ն անցկացվելիք շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Թիմն առաջին անգամ հանդես կգա Արման Փաշիկյանի գլխավորությամբ: Հայաստանի հավաքականը 12-րդն է վարկանիշային աղյուսակում:

Զավեն Անդրիասյանի գլխավորած կանանց թիմի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Մեր ընտրանին 9-րդն է վարկանիշային աղյուսակում:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն էլ ընդգրկված է վարկանիշային աղյուսակի առաջատար ԱՄՆ-ի հավաքականի կազմում:

Օլիմպիադայի առաջին տուրն անցկացվելու է հուլիսի 29-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում