ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքի նախագիծը
Եվրամիությունը համաձայնեցրել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու նախագիծը, և Բրյուսելը ներկայումս քննարկում է այն Կիևի հետ։ Այս մասին հայտնում է Welt am Sonntag թերթը ՝ հղում անելով իր մոտ եղած փաստաթղթին։
Նրա տեղեկություններով՝ վերջերս ԵՄ 27 երկրների դեսպաններ համաձայնության են եկել 11 էջանոց տեքստի շուրջ, որը «գաղտնի» է համարվում։ Բրյուսելը մտադիր է երաշխիքներ տրամադրել հուլիսի սկզբից ոչ ուշ։ Դրանց ազդեցությունը կտևի այնքան ժամանակ, մինչև Կիևը միանա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:
Կարծիքներ