Լևոն Արոնյանը պահպանել է 5-րդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների դասակարգման նոր աղյուսակը։ Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը։ Հայ գրոսմայստերի գործակիցը 2781 է։ Լավագույն հարյուրյակում ևս 3 հայ կա՝ Գաբրիել Սարգսյանը 55-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 94-րդը, Կարեն Գրիգորյանը՝ 100-րդը։
ՖԻԴԵ-ի դասակարգման անփոփոխ առաջատարն է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որին հաջորդում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և չինացի Դին Լիրենը։ Հավակնորդների մրցաշարի հաղթողի կոչումը նվաճած ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին չորրորդն է։ Լավագույն տասնյակում են նաև հոլանդացի Անիշ Գիրին, ռուս Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացի Ուեսլի Սոն, ադրբեջանցիներ Շաքրիյար Մամեդյարովը և Թեյմուր Ռաջաբովը։
Կարծիքներ