Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի դեմ
Ռուսաստանն արգելել է ԵՄ երկրների 8 քաղաքացու և ԵՄ պաշտոնական կառույցների ներկայացուցիչների մուտքը երկիր: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ԱԳՆ-ին:
ԱԳՆ-ում ընդգծել են, որ սա պատասխան է ԵՄ պատժամիջոցներին, որոնք «հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին»:
«Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ուղղակի մասնագիտական երկխոսության պայմաններում ծագող ցանկացած խնդրահարույց հարց լուծելու մեր բոլոր առաջարկները հետևողականորեն անտեսվում կամ մերժվում են», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Կարծիքներ