«Ալաշկերտը» բրազիլացի նորեկ ունի
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Լուկաս դե Կարվալյո Սերայի հետ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Չեխիայում` ներկայացնելով տեղի «Բրեչլավ», «Հլուչին» եւ «Զնոյմո» ակումբները:
Նախքան «Ալաշկերտ» տեղափոխվելը Լուկասը հանդես է եկել բրազիլական «Կանայում»:
Կարծիքներ