Հայիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 304-ի, 1800-ից ավել վիրավոր կա
Հայիթիում երեկ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի, կա ավելի քան 1800 վիրավոր,- գրում է npr.org-ը՝ հղում տալով հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությանը:
«Երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է և կազմել 304»,- հայտնել են գերատեսչությունից: Նշվում է, որ «Հարավային դեպարտամենտում կան հարյուրավոր վիրավորներ և անհետ կորածներ»:
Հիշեցնենք, որ հաղորդվել էր 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Կարծիքներ