Միլիարդատերերի տաքսու վարորդ որդին և ռուսախոս ուղևորը. Նարեկ Կարապետյանը նոր զբաղմո՞ւնք է գտել
Հայաստանում իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, որը քաղաքականության մեջ իր առաջին քայլերն է կատարում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսահոլովակ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է տաքսի վարել:
Ուշագրավ է, որ Նարեկին օդում շարժվող մի ձեռք կախիչով սվիտեր է փոխանցում, որ նա հանի սպիտակ վերնաշապիկը, հագնի այն և նստի մեքենայի ղեկին:
Հավանաբար, պատահական չէ նաև այն, որ սերտորեն ՌԴ-ի հետ կապված Կարապետյանները որպես ուղևոր ընտրել են ռուսախոս մի կնոջ, որը, այդ կնոջ խոսքով, ռուսական թատրոնում է աշխատում:
Նստելով մեքենան՝ կինը Նարեկին հարցնում է, թե այս ինչ ակցիա է, ապա վարորդ Նարեկը հարցադրում է անում տվյալ կնոջը, թե իր կյանքի ընթացքում հայ հասարակությանը այսպես լարված տեսե՞լ է:
Հրապարակված կադրերից այն տպավորությունն է ստեղծվում, որ տեսանյութը անհաջող մոնտաժված է, քանի որ բովանդակային առումով տարբեր կտորներ են միմյանց հաջորդում:
Նկատենք նաև, որ ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր ծաղրում են Նարեկ Կարապետյանի այս քայլը՝ այն որակելով բեմականացում:
Աղբյուրը՝ Armtimes


Կարծիքներ