Հայաստանը կարդում է. ո՞ր գրքերն են պատվիրում Wildberries-ում

Wildberries-ի տվյալները վկայում են՝ ընթերցանության պահանջարկը Հայաստանում ոչ միայն պահպանվում է, այլև զգալիորեն աճում։ 2025 թվականի առաջին կիսամյակում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, արձանագրվել է տպավորիչ աճ գրքի մի շարք կատեգորիաներում։ Մարզերն ակտիվորեն միացել են ընթերցողական մշակույթին՝ ձևավորելով յուրահատուկ գրքային ճաշակ։
Թոփ 5 ամենապահանջված ժանրերը
Wildberries-ի տվյալներով՝ Հայաստանում ամենապահանջված գրքերի թոփ հնգյակը գլխավորում են հեքիաթներն ու պատմվածքները՝ +74% աճով, իսկ սիրավեպերի, հոգեբանության, ուսումնական գրքերի և գեղարվեստական գրականության դեպքում նույնպես գրանցվել է նկատելի դրական դինամիկա՝ մինչև +71%։
Հատկապես հեքիաթների և սիրավեպերի աճը վկայում է, որ ընթերցողը փնտրում է հուզական ներգրավվածություն և ներշնչում, իսկ հոգեբանական գրքերը շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը՝ որպես ինքնազարգացման գործիք։
Մարզային պատկեր. ո՞րն է յուրաքանչյուրի նախընտրած ժանրը
Հայաստանի յուրաքանչյուր մարզ ձևավորել է իր ընթերցողական «մասնագիտացումը»։ Wildberries-ի տվյալներով՝ տարբեր մարզերում առաջատար են տարբեր ժանրեր, և գրեթե բոլոր դեպքերում նկատվում է կայուն աճ։ Օրինակ՝ Վայոց ձորում հեքիաթների պահանջարկն աճել է +100%-ով, Գեղարքունիքում՝ հոգեբանության +77%, Կոտայքում՝ սիրավեպերի +53%։
Այս տարածական տվյալները վկայում են ոչ միայն ընթերցանության ակտիվացման, այլև բովանդակության մեջ խորանալու ցանկության մասին։
Wildberries-ը ներկայացնում է Հայաստանի թոփ 3 պատվերված գրքերը
2025 թվականի առաջին կիսամյակում առավել հաճախ պատվերված երեք գրքերն են՝
1. «Երկրպագուն» — Աննա Ջեյն
2. «Կախարդական գրադարանը» Հայկ Աջապահյան
3. «Վերջինս հեռու է քեզնից, բայց քեզ հետ է» Գրիգոր Քեշիշյան
Այս թոփ-3-ում միաժամանակ ներկայացված են հոգեբանական գրականություն, մոգական արկածներ և հայերեն բովանդակություն։ Ընթերցողն ընտրել է գրքեր, որոնք միավորում են զգացմունքային ներգրավվածությունը, ինքնության զգացողությունը և փախուստ առօրյայից։
Հայերեն գրքի աճը՝ հազարավոր տոկոսներով
2025 թվականի առաջին կիսամյակում հայերեն գրքերի պատվերների աճը կազմել է +2577%, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Հայերեն գրքի պահանջարկը բոլոր մարզերում գրանցել է շեշտակի աճ․ մի շարք մարզերում պատվերների քանակը գերազանցել է անգամ տասնապատիկ շեմը։
Սյունիքում աճը կազմել է +43,600%, Վայոց ձորում՝ +20,006%, Գեղարքունիքում՝ +7,200%, Կոտայքում՝ +2,831%, իսկ Երևանում՝ +2,515%։
Հայերեն գրքի ընտրությունը վերածվել է ոչ միայն լեզվական, այլև գիտակցված մշակութային ժեստի։ Ընթերցողները մարզերում սկսել են նախընտրել հայերեն՝ հատկապես մանկական, պատմական և արդի գրքեր։
Կարծիքներ