Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 24-ին, ժամը 10։09-ին ահազանգ է ստացել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան ձնաբքի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ ժամը 12։13-ի դրությամբ փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 19-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել 80 ավտոմեքենա, 130 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և կարգավորել ճանապարհի երթևեկությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում