Իտալիայի վարչապետը գազի դիմաց ռուբլով վճարի փոխանցումը պայմանագրերի խախտում է անվանել

Իտալիայի վարչապետը գազի դիմաց ռուբլով վճարի փոխանցումը պայմանագրերի խախտում է անվանել

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է, որ Ռուսաստանի որոշումը՝ ռուսական բնական գազի մատակարարումների համար ռուբլով վճարման անցնելու մասին, պայմանագրերի խախտում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վարչապետն այս մասին ասել է լրագրողներին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ժամանելիս:

«Սա իրականում պայմանագրերի խախտում է»,-ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ բնական գազի մատակարարումը ոչ բարեկամ երկրներին կլինի ռուբլով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում