Սխալ է ասել, որ մենք օրական քիչ թեստ ենք անում, բայց դա չի նշանակում, որ չպետք է ընդլայնենք. Արսեն Թորոսյան
Այս ուրբաթ օրվա դրությամբ թեստավորված քաղաքացիների թիվը 55 849 էր: Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսինքն մենք գիտենք, քանի քաղաքացի է թեստավորվում, բայց մենք նաեւ գիտենք, որ լինում են քաղաքացիներ, որ կրկնակի, եռակի թեստավորվում են: Դեպքեր կան, որ 10 անգամ նույնիսկ թեստավորվեն:
Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ դա էպիդ վիճակի գնահատման առումով ինչ-որ բան փոխում է»,-ասաց նա:
Բայց մենք չենք կարող ասել, որ օրական պարտադիր այսքան թեստ պետք է անենք, որովհետեւ դա կախված է ցուցումներից, այդ օրվա վիճակից, նաեւ լինում են կոլեկտիվ թեստավորումներ: Օրինակ, եթե եղել է բռնկում որեւէ արտադրամասում, մենք պետք է այդտեղ ասենք 200 թեստ անենք»,-ասաց նախարարը:
Կարծիքներ