Դրական եզրակացություն՝ ԵԱՏՄ-ի և նրա անդամ պետությունների ու Սինգապուրի միջև համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին:
Համաձայնագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև փոխադարձ առևտրային կապերի զարգացման և տնտեսական համագործակցության խրախուսման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև արգելքներն առևտրում և ներդրումների ոլորտում, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:
«Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է ապրանքների և ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Կարծիքներ