Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը
Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղազախստանի նախագահը նշել է ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման Ռուսաստանի նախաձեռնած ջանքերի արդյունավետությունը: «Երկու կողմերն էլ համոզմունք են հայտնել, որ նոյեմբերի 9-ին ամենաբարձր մակարդակով համաձայնեցված միջոցառումների համալիրը նախադրյալներ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ եւ լայնամասշտաբ կարգավորման համար` ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների»:
Կարծիքներ