Հաիթիի մայրաքաղաքում առնվազն 20 մարդ է զոհվել հանցավոր խմբավորումների ընդհարումների պատճառով

Հաիթիի մայրաքաղաքում առնվազն 20 մարդ է զոհվել հանցավոր խմբավորումների ընդհարումների պատճառով

Հաիթիի մայրաքաղաքում օգոստոսի 31-ին առնվազն 20 մարդ դարձել է հանցավոր խմբավորումների անդամների ընդհարումների զոհ: Այդ մասին հայտնել Է Telesur հեռուստաալիքը:

Նշվում Է, որ Պորտ օ Պրենսի հյուսիսային շրջաններում փոխհրաձգություններն ուղեկցվել են բնակելի տների հրկիզումներով, շատ բնակիչներ հարկադրված են եղել լքելու իրենց տները:

Սպանվածների թվում կան երեխաներ: Իրավապահ մարմիններն սկսել են հանցագործների որոնումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում