2024 թվականի գրեթե բոլոր ամիսներին անոմալ երևույթներ են եղել․ Սուրենյան

2024 թվականի գրեթե բոլոր ամիսներին անոմալ երևույթներ են եղել․ Սուրենյան

v

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է 2024 թվականի կլիմայական անոմալիաները։

Ըստ այդմ՝ 2024 թվականի գրեթե բոլոր ամիսներին, նրա խոսքով, անոմալ երևույթներ են եղել։

«Ունեցել ենք շատ տաք հունվար, երբ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 3-ից 5 աստիճանով, իսկ տեղոuմների քանակը կազմել է 200-300 տոկոս, այսինքն` ունեցել ենք տաք ու տեղումնարար հունվար:

Փետրվարը նույնպես շատ տաք է եղել, կլիմայական նորմայից բարձ8 է եղել 3-ից 5 աստիճանով, բայց եղել է սակավատեղում, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի 20-ից 50 տոկոսը:

Մարտին օդի ջերմաստիճանը եղել է նորմայի մոտ, բայց եղել է տեղումնառատ ու տեղումների քանակը կազմել է 150-200 տոկոս։ Ունեցել ենք շատ տաք ապրիլ, օդի ջերմաստիճանը բարձր է եղել 3-ից 6 աստիճանով, և ապրիլը եղել է սակավատեղում, տեղումների քանակը կազմել է նորմայի 20-ից 60 տոկոսը։

Չոր ու տաք ապրիլին ուղեկցել է ցուրտ ու շատ տեղումնարար մայիսը, տեղումների քանակը կամել է 150-200 տոկոսը, մայիսը աչիք ընկավ տեղատարափ անձրևներով, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր հատվածներում։ Հունիսին օդի ջերմաստիճանը բարձր է եղել 2-ից 3 աստիճանով, տեղումների քանակը կազմել է 50-ից 100 տոկոսը, տեղումների քանակը կազմել է 200-ից 300 տոկոսը։

Հուլիսին  հանրապետության մի շարք հատվածներում դիտվել են կակտահարություններ, դեպքեր են եղել, երբ կարկտահատիկի տրամագիծը հասել է 4-ից 5 սմ-ի, հատկապես Լոռիի հատվածում»,- հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։

Նա ներկայացրեց նաև, որ օգոստոսը նորմայի սահմաններում է եղել, տեղումների քանակը եղել է լոկալ․

«Ունեցել ենք հատվածներ, որ թափվել է կլիմայական նորմայի մոտ 300 տոկոսի չափ տեղում, բայց եղել է, որ տեղումների քանակը կազմել է նորմայի 50 տոկոսը։ Սեպտեմբերին ջերմաստիճանը եղել է նորմային մոտ, բայց տեղումների քանակը կազմել է նորմայի 100-ից 200 տոկոսը։ Ունեցել ենք սառը հոկտեմբեր, տեղումնառատ։ Նոյեմբերին ջերմաստիճանը եղել է նորմայի մոտ, տեղումների քանակը կազմել է 80-ից 120 տոկոսը»։

Դեկտեմբերը, ըստ Սուրենյանի, տաք է եղել, ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 1-ից 2 աստիճանով, բայց եղել է սակավատեղում, տեղումների քանակը կազմում է նորմայի 30-ից 70 տոկոսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում