Նիգերի նախկին վարչապետը հայտարարել է, որ Փարիզն իրավունք չունի միջամտելու երկրի ներքին գործերին

Նիգերի նախկին վարչապետը հայտարարել է, որ Փարիզն իրավունք չունի միջամտելու երկրի ներքին գործերին

Նիգերի նախկին վարչապետ (1995-1996թթ. և 2000-2007թթ.) Համա Ամադուն քննադատել է Ֆրանսիայի իշխանությունների որոշումը՝ չճանաչելու Նիամիի կողմից երկկողմ պաշտպանական համաձայնագրերի չեղյալ հայտարարումը և աֆրիկյան երկրից իր դեսպանին հետ կանչելու որոշումը: Այս մասին հայտնում է Niger Press գործակալությունը։

«Ֆրանսիան պայմանագրեր է կնքել Նիգերի պետության, այլ ոչ թե ռեժիմի հետ, և, հետևաբար, նա իրավունք չունի միջամտել երկրի ներքին գործերին, նույնիսկ հանուն ժողովրդավարության»,- ընդգծել է նա։

«Եթե Ֆրանսիան որոշի միջամտել, ապա նա պետք է ամեն տարի գումարտակներ կազմի աֆրիկյան երկրում ժողովրդավարությունը վերականգնելու համար»,- զգուշացրել է Ամադոն։ Նրա խոսքով՝ Նիգերում խնդիրը դեռ չի ավարտվել, քանի որ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Գաբոնում, որտեղ օգոստոսի վերջին զինվորականները հեղաշրջում են իրականացրել՝ պաշտոնանկ անելով նախագահին։

«Միջազգային մակարդակում հիմնական սկզբունքը երկրների ինքնիշխանությունն է, և այդ ինքնիշխանությունը պատկանում է երկրի ժողովրդին»,- ասել է նախկին վարչապետը։ Ամադուն կարծում է, որ Ֆրանսիան սխալ է թույլ տվել՝ Նիամիում իր դեսպան Սիլվեն Իտեին հրահանգելով չհանդիպել Նիգերի ապստամբների ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում