Կուրիլյան կղզիներում Էբեկո հրաբուխը մոխիր է նետել 2,5 կմ բարձրության վրա
Հրաբխագետները 2,5 կմ բարձրությամբ մոխրի արտանետում են գրանցել Մեծ Կուրիլյան լեռնաշղթայի Պարամուշիր կղզում գտնվող Էբեկո հրաբխի վրա, լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԻՆ Սախալինի շրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
«Մոխրի արտանետում է եղել ծովի մակարդակից 2,5 կմ բարձրության վրա»,- հայտնել են վարչությունից։
Փրկարարների տվյալներով՝ սյունը տարածվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ մինչև 10 կմ հեռավորության վրա։
Կարծիքներ