Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր
Հայաստան է ներկրվել 4 թթվածին արտադրող կայան ու 200 թթվածնային կոնցենտրատոր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Առողջապահության նախարարության կարիքների համար, պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռքբերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը։
Նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի ԲԿ-ի, Սպիտակի ԲԿ-ի և Կապանի ԲԿ-ի միջև։
Կարծիքներ