Հայ մարզիկները հաղթական մրցելույթներ են ունեցել «Кубок дружбы» բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Հայ մարզիկները հաղթական մրցելույթներ են ունեցել «Кубок дружбы» բռնցքամարտի միջազգային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթական մրցելույթներ են ունեցել ՌԴ Ռոստով քաղաքում կայացած Кубок дружбы բռնցքամարտի միջազգային 5-րդ մրցաշարում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Կրտսեր տարիքի պատանիների շրջանում (2009-2010 թթ.) մրցաշարի հաղթողներ են դարձել Հայկ Կարապետյանը (48 կգ), Սամվել Ասլանյանը (60 կգ), իսկ ավագ տարիքի պատանիների շրջանում (2007-2008 թթ.) մրցաշարի հաղթողներ են դարձել Վահրամ Դովլաթբեկյանը (46 կգ), Աղվան Բաղդասարյանը (54 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ):

2-րդ տեղը զբաղեցրել է Նարեկ Ամիրյանը (48 կգ), 3-րդ տեղը գրավել են Յուրի Մայիլյանը (57 կգ) և Վազգեն Քարհանյանը (63 կգ):

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 11 բռնցքամարտիկներով, ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ, Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի մարզիչներ Ալեքսան Շախյանի և Գոռ Ջևելիկյանի գլխավորությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում