Սեպտեմբերի 1-ից կգործի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը. չվացուցակ

Սեպտեմբերի 1-ից կգործի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը. չվացուցակ

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը կսկսի գործել Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական գործարկվող ուղերթը կաշխատի ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Գյումրիից Վանաձոր ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե:

Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։

Գնացքը Գյումրու կառամատույցից կմեկնի ժամը 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով 09։00-ին, իսկ Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ` 17:15-ին և Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում