Ֆրանսիայում մահացել է ոստիկանի վրա հարձակված քաղաքացին
Քաղաքացին, որն ուրբաթ վաղ առավոտյան երկրի արևմտյան Նանտ քաղաքի Լա-Շապել սյու Էրդր համայնքում հարձակվել էր ոստիկանի վրա, մահացել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ ստացած վերքերից՝ հաղորդում է france24-ը:
Հանցագործը երկու դատվածություն է ունեցել, վերջին անգամ դատվել է ծայրահեղ իսլամին հետևելու համար: Բացի դրանից՝ նրա մոտ նաև ախտորոշվել է ծանր շիզոֆրենիա:
Իսկ ոստիկանի կյանքին, ում վրա դանակով հարձակվել էր, վտանգ չի սպառնում:
Հանցագործին հայտնաբերելու համար Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը իրականացրել էր մասշտաբային գործողություն՝ 240 ժանդարմի և երկու ուղղաթիռի օգնությամբ: Ձերբակալության ժամանակ զինված տղամարդը դիմադրություն է ցուցաբերել վիրավորելով երկու ոստիկանի, բայց փոխհրաձգության ժամանակ ինքն էլ է վիրավորվել, իսկ ավելի ուշ՝ մահացել:
Կարծիքներ