Եվրոպական հեռարձակողների միությունը որոշում է կայացրել դադարեցնել Բելառուսի անդամակցությունը
Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գործադիր խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել բելառուսական Belteleradiocompany հեռուստաընկերության անդամակցությունը, ասվում է միության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Հայտարարությունում նշվել է, որ կազմակերպությունը «ուշադիր հետևում է Բելառուսում ԶԼՄ-ների ազատության աստիճանական վատթարացմանը» և շարունակ կոչ է անում պահպանել խոսքի ազատությունը, անկախությունն ու հաշվետվողականությունը:
Նշվում է, որ վերջին շաբաթներին Եվրոպական հեռարձակողների միությանը հատկապես անհանգստացրել է « հեռարձակված հարցազրույցների ակնհայտ ճնշման տակ», ինչպես նաև այլ ծրագրերի թողարկումները, որոնք առաջացրել են «լուրջ մտահոգություններ»:
«Այս բացառիկ իրադարձությունների ֆոնին Գործադիր խորհուրդը այլ ելք չուներ, քան առաջարկել դադարեցնել Belteleradiocompany- ի անդամակցությունը», – ասվում է հայտարարությունում։
Կարծիքներ