Թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ խախտելով մարդասիրական հրադադարը․ Արցախի ԱԻՊԾ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․
«Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։
Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»։
Կարծիքներ